Գավառում ազդարարվել է EU4Sevan+ ծրագրի մեկնարկը
12 Դեկտեմբերի, 2025

Գավառում ազդարարվել է EU4Sevan+ ծրագրի մեկնարկը


Դեկտեմբերի 9-ին Գավառում ազդարարվեց EU4Sevan+ ծրագրի մեկնարկը։ Այս նոր ծրագիրը համաֆինանսավորվում է Գերմանիայի Տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության (BMZ) ու Եվրոպական միության կողմից։ Այն կիրականացնի Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)։

Ծրագիրը հիմնված է EU4Sevan ծրագրի փորձի վրա (իրականացվել է 2020-2025 թթ․-ին) եւ նպատակ ունի բարելավել ջրային ռեսուրսների կառավարումն ու կեղտաջրերի մաքրումը Սեւանա լճի ավազանում, ինչպես նաեւ՝ աջակցել Հայաստանին հաղթահարել ջրային ոլորտի մարտահրավերները։

Ծրագրի մեկնարկի միջոցառման ժամանակ իր խոսքում Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի հանձնառությունը տարածաշրջանի եւ Հայաստանի շրջակա միջավայրի կայունությանը, տնտեսական զարգացմանը եւ մշակութային պահպանությանը, որն ուղի է հարթում բնական ռեսուրսների ավելի կայուն եւ արդյունավետ կառավարման համար։

«ԵՄ-ն շարունակելու է պաշտպանել Սեւանա լիճը՝ Հայաստանի համար էկոլոգիական եւ տնտեսական կենսական ռեսուրսը, որը ծառայում է որպես քաղցրահամ ջրի հիմնական աղբյուր, պահպանում է կենսաբազմազանությունը եւ հնարավորություններ է ընձեռում ձկնորսության, հանգստի եւ զբոսաշրջության համար», — ասվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան գրառման մեջ։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,