«Ուկրաինայում պատերազմը մեզ հիշեցնում է Եվրոպական միության՝ որպես եվրոպացիների միջև խաղաղության նախագծի և որպես մեր մայրցամաքում և ամբողջ աշխարհում անվտանգությունը պաշտպանող և խթանող ուժեղ դերակատարի մնայուն արժեքը»,- մայիսի 9-ին ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Եվրոպայի օրվա առթիվ իր հայտարարության մեջ:
Մայիսի 9-ին նշվող Եվրոպայի օրը ոգեկոչումն է Ռոբերտ Շումանի հիմնադիր հռչակագրի, որով դրվեց եվրոպական նախագծի սկիզբը: Այս տարի ոգեկոչումն առանձնահատուկ նշանակություն է ստանում՝ եվրոպական տարածք լայնածավալ պատերազմի վերադարձով:
«Չնայած մեր քաղաքացիների մեծամասնության համար ԵՄ ինտեգրման գործընթացը հսկայական հաջողություն է, մեր որոշ միութենակիցներ կասկածներ ունեն եվրոպական նախագծի օգտակարության վերաբերյալ»,- ասել է Բորելը: Ուկրաինայում պատերազմը մեզ հիշեցնում է «Եվրոպական միության՝ որպես խաղաղության նախագծի» և որպես աշխարհում ուժեղ դերակատարի մնայուն արժեքի մասին։
Բորելն այս առումով չորս կետ է առանձնացրել.
«Այս պատերազմի շնորհիվ արագանում է Եվրոպայում ուժի լեզվի օգտագործումն յուրացնելու գործընթացը։ 2022 թվականի մայիսի 9-ը պետք է ընդգծի այս աճող գիտակցությունը. պաշտպանել ԵՄ-ն և այն արժեքները, որոնց վրա այն հիմնված է, մեր հավաքական ուժը ծառայեցնել մեր գործընկեր Ուկրաինայի ինքնապաշտպանությանը և ամբողջական ու լիարժեք ինքնիշխանությունը, աշխատել միջազգային հանրության հետ՝ հիմնական միջազգային նորմերը և անվտանգությունը պահպանելու ուղղությամբ, և ցուցաբերել համերաշխություն՝ այս ագրեսիայի գլոբալ հետևանքները վերացնելու համար»,- ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչը։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,