Եվրոպական միությունը շուրջ 1.7 միլիոն եվրոյով ավելացնում է Ղարաբաղի տեղահանված հայերի համար նախատեսվող մարդասիրական օգնությունը
2 Նոյեմբերի, 2023

Եվրոպական միությունը շուրջ 1.7 միլիոն եվրոյով ավելացնում է Ղարաբաղի տեղահանված հայերի համար նախատեսվող մարդասիրական օգնությունը


Եվրոպական հանձնաժողովը հոկտեմբերի 31-ին հայտարարել է, որ ի արձագանքումն Լեռնային Ղարաբաղից բնակիչների զանգվածային գաղթին շուրջ 1.7 միլիոն եվրոյով ավելացրել է մարդասիրական օգնությունը Հայաստանին։

Ֆինանսավորման նոր փաթեթն ուղղվելու է տեղահանված անձանց համար գործող ԵՄ մարդասիրական արձագանքի ամրապնդմանը՝ տրամադրելով դրամական օգնություն, ապաստան, պարենային անվտանգություն եւ ապրուստի միջոցներ, ապահովելով պաշտպանություն եւ հոգալով առողջապահական կարիքներ:

Այս ֆինանսավորումը տրամադրվում է ի լրումն Հանձնաժողովի կողմից ճգնաժամին ի պատասխան արդեն իսկ հայտարարված 10,45 միլիոն եվրո աջակցության փաթեթին՝ 2023 թվականի ընթացքում տրամադրված մարդասիրական ընդհանուր ֆինանսավորումը հասցնելով ավելի քան 12 միլիոն եվրոյի:

Ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը նշել է. «Ղարաբաղի հայերը մոռացության չեն մատնվի. ձմռան շեմին Հայաստանում ապաստանած տեղահանվածները բախվելու են լրացուցիչ մարտահրավերների։ ԵՄ-ն ավելացնում է իր մարդասիրական ֆինանսավորումը ձմռանը նախապատրաստվելու համար: Մենք շարունակում ենք տեղում աշխատել մեր հումանիտար գործընկերների հետ՝ ամենախոցելի խավերին օգնություն տրամադրելու համար»։

Ըստ Հանձնաժողովի՝ ավելի քան 100,000 մարդ լքել է իր տունը՝  վերցնելով հիմնականում նվազագույն թվով իրեր։ Ակնկալվում է, որ մոտալուտ ձմռան լույսի ներքո կարիքները կավելանան, քանի որ կարիքի մեջ գտնվող մարդկանց համար կպահանջվեն ձմեռային ապաստան եւ տաք հագուստ:  

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,