Դեկտեմբերի 5-ին տեղի կայացել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ԿԶՆ նորարարական կենտրոնի եւ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի կազմակերպած հանրային ոլորտի նորարարության երկրորդ ֆորումը։
Միջոցառմամբ նշանավորվել է հանրային ոլորտի նորարարների համայնքի ձեւավորումը, որի նպատակն է նպաստել հանրային եւ համայնքային ծառայողների մտածելակերպում եւ գործելակերպում փոփոխությունների նախաձեռնմանը։
Այս համայնքը կմիավորի հանրային հատվածի, ակադեմիական շրջանակների եւ քաղաքացիական հասարակության փորձը: Այն կկիսվի լավագույն փորձով եւ կառաջարկի փորձնական ծրագրեր, դասընթացներ, գործիքներ եւ միջոցառումներ: Սա կնպաստի հանրային կազմակերպությունների կողմից տեղեկացված որոշումների կայացմանը եւ խնդիրների լուծմանը:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանի կառավարության, դոնոր համայնքի, ՄԱԿ-ի տարբեր հաստատությունների, պետական եւ մասնավոր հատվածների, ակադեմիական շրջանակների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ հանրային հատվածի ներկայացուցիչներ:
«Մեր գործընկերության առաջ մղմանը զուգընթաց՝ պետք է միասին աշխատենք մեր համատեղ օրակարգի շուրջ՝ այդ թվում, օրենքի գերակայության, ինչպես նաեւ թվային եւ կանաչ փոխակերպման համար անհրաժեշտ կարողությունների զարգացման ուղղությամբ՝ ի նպաստ Հայաստանի քաղաքացիների»,- իր խոսքում նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,