
Եվրոպական հանձնաժողովն այսօր 300 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինային՝ որպես մակրոֆինանսական օգնության (ՄՖՕ): Ֆինանսական միջոցների հատկացումը կիրականացվի շտապ կարգով՝ օգնելու ամրապնդել Ուկրաինայի մակրոտնտեսական կայունությունը՝ Ռուսաստանի չհրահրված և չարդարացված ներխուժման ֆոնին:
Սա Ուկրաինային նոր՝ 1,2 միլիարդ եվրո արժողությամբ ՄՖՕ ծրագրի 600 միլիոն եվրոյի չափով առաջին տրանշի սկզբնական մասն է: Սպասվում է, որ հաջորդ շաբաթ կհատկացվի ևս 300 միլիոն եվրո:
Միևնույն ժամանակ, Հանձնաժողովն աշխատում է բոլոր ճակատներում՝ շտապ օգնություն ցուցաբերելով Ուկրաինային: Այն ներառում է ինչպես մարդասիրական օգնություն, այնպես էլ քաղաքացիական պաշտպանության աջակցություն: Մարտի 1-ին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարեց, որ ԵՄ-ն առնվազն 500 միլիոն եվրո լրացուցիչ ֆինանսավորում կհատկացնի ճգնաժամի հումանիտար հետևանքների վերացմանն ուղղված գործողությունների համար:
Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ասել է. «Պուտինի չհիմնավորված պատերազմը ոչ միայն դաժան ռազմական, այլև տնտեսական ճնշում է գործադրում Ուկրաինայի և նրա խիզախ ժողովրդի վրա։ Եվրոպան վճռականորեն կանգնած է նրանց կողքին։ Ուրախ եմ հայտարարել, որ ԵՄ-ն այսօր որպես շտապ մակրոֆինանսական օգնության 300 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինայի ֆինանսներին աջակցելու համար։ Սրան կհետևեն այլ վճարումներ և փաթեթներ»:
Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի տնտեսության գծով տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսն հավելել է. «Սա վճռորոշ ժամանակաշրջան է, երբ Ուկրաինան մեր շտապ օգնության կարիքն ունի: Մենք գործել ենք ռեկորդային արագությամբ Ուկրաինային շտապ մակրոֆինանսական օգնության առաջին մասի տրամադրման հարցում… Այն կօգնի կենսական նշանակության աջակցություն տրամադրել Ուկրաինայի և նրա ժողովրդի դեմ ռուսական չգրգռված ագրեսիայի պատճառով առաջացած ծանր տառապանքների և դժվարությունների ժամանակ: Եվրոպան անում է ամեն ինչ՝ աջակցելու Ուկրաինային իր դժվար պահին, քանի որ նրա ժողովուրդը որպես ինքնիշխան պետություն պայքարում է ժողովրդավարության և ազատության համար»:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,
We use cookies and similar technologies to improve your experience on our website.