Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում մեկնարկել է 2023 թվականի մեդիագրագիտության շաբաթը
8 Նոյեմբերի, 2023

Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում մեկնարկել է 2023 թվականի մեդիագրագիտության շաբաթը


Եվրոպական միության աջակցությամբ նոյեմբերի 6-ից Հայաստանում մեկնարկել է մեդիագրագիտության շաբաթը։

Ամեն տարի աշնանն անցկացվող այս նախաձեռնությունը հետեւում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մեդիա եւ ինֆորմացիոն գրագիտության համաշխարհային շաբաթին՝ առիթ ծառայելով մեդիա եւ ինֆորմացիոն  գրագիտության ուղղությամբ հանրային իրազեկությունը բարձրացնելու համար։

Այս տարի մեդիագրագիտության շաբաթը Հայաստանում կազմակերպվել է ԵՄ ֆինանսավորմամբ «Երիտասարդները գործելիս․ երիտասարդների հզորացում եւ առաջնորդության զարգացում Հայաստանում» ծրագրի միջոցներով՝ մեդիագրագիտությունը թվային միջավայրում թեմայի շուրջ։

«Եվրոպական միությունը մշտապես եղել է մեդիա մանիպուլյացիայի դեմ պայքարի առաջնագծում: Մեդիագրագիտությունը կենսական նշանակություն ունի ժողովրդավարական արժեքների պահպանման գործում։ Մենք հանձնառու ենք աջակցել Հայաստանին՝ բարձրացնելու մեդիա մանիպուլյացիայիների նկատմամբ դիմակայունությունը»,- նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Յան Պլեշինգերը։

Նա հավելել է, որ Պատվիրակությունը համագործակցում է ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական դերակատարների հետ, ֆինանսավորում ծրագրեր՝ ուղղված ապատեղեկատվության դեմ պայքարին, ինչպես նաեւ հատկապես հայ երիտասարդների շրջանում քննադատական մտածողության, մեդիա գրագիտության եւ պատասխանատու թվային քաղաքացիության հմտություններ  զարգացմանը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,