
Հուլիսի 15-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը եռակողմ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Մենք անցնում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների ամենաընդգրկուն եւ եռանդուն փուլերից մեկով»,- հանդիպումից հետո նշել է Միշելը։
Հանդիպման ընթացքում առաջնորդները եւս մեկ անգամ լիովին վերահաստատել են իրենց հարգանքը մյուս երկրի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ եւ պայմանավորվել են ակտիվացնել ու արագացնել սահմանների սահմանազատման ուղղությամբ աշխատող հանձնաժողովների աշխատանքը։
Հաղորդակցության ուղիների առնչությամբ կողմերը, ըստ Միշելի, վերջին երկու ամսվա ընթացքում «հստակ առաջընթաց» են գրանցել տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված իրենց քննարկումներում:
«Պետք է անհապաղ ձեռնամուխ լինել երկաթուղու կառուցմանը։ ԵՄ-ն պատրաստ կլինի ֆինանսական ներդրում ունենալ»,- ասել է Միշելը: «Որոշ մանրամասներ դեռեւս հստակեցման կարիք ունեն, բայց այս թեմայի շուրջ դիրքորոշումներն այժմ ավելի են մոտենում, եւ տարբերակներն ակտիվորեն ուսումնասիրվում են»:
Շառլ Միշելը նաեւ ընդգծել է Լաչինի ճանապարհի բացման անհրաժեշտությունը, ողջունել ԿԽՄԿ-ի կողմից բժշկական տարհանումների վերսկսումը եւ հանդես եկել երկու կողմից կալանավորների ազատ արձակման օգտին:
Այս հանդիպումը վերջինն էր Բրյուսելում, Քիշնեւում, Վաշինգտոնում, Մոսկվայում եւ երկու երկրների սահմանին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների, փոխվարչապետների եւ արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ ինտենսիվ եւ արդյունավետ բարձր մակարդակի հանդիպումների շարքում:
Շառլ Միշելը նաեւ վերահաստատեց ամռանից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին Բրյուսելում կայանալիք եւս մեկ հանդիպման հրավիրելու մտադրությունը, ինչպես նաեւ նշեց, որ Գրանադայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթաժողովի շրջանակներում նախատեսվում է հերթական հնգակողմ հանդիպում, որին կմասնակցեն նաեւ Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդները։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,
We use cookies and similar technologies to improve your experience on our website.