Եվրամիությունը Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին կոչ է անում օգտվել հակամարտությունը լուծելու պատմական հնարավորությունից
17 Մարտի, 2023

Եվրամիությունը Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին կոչ է անում օգտվել հակամարտությունը լուծելու պատմական հնարավորությունից


«Եվրոպական միությունը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին կոչ է անում օգտվել իրենց հակամարտությունը լուծելու և բովանդակալից երկխոսության վերադառնալու պատմական հնարավորությունից»,- Եվրախորհրդարանի մարտի 15-ի լիագումար նիստում հայտարարել է Հարևանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Օլիվեր Վարհեին՝ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի անունից։

Նա հիշեցրել է մարտի 5-ին ղարաբաղյան շփման գծում տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ:

«Այս մահացու միջադեպի հանգամանքները պետք է ամբողջությամբ հետաքննվեն։ Բոլոր կողմերը պետք է ցուցաբերեն զսպվածություն՝ կանխելու ցանկացած գործողություն, որը կարող է ավելի խաթարել տարածաշրջանային կայունությունը և սպառնալ խաղաղ գործընթացին»,— ասել է Վարհեին։

Նա նշել է, որ Հայաստանում ԵՄ առաքելության (EUMA) տեղակայումը կարևոր քայլ էր կայունության և տարածաշրջանում ԵՄ դերի ամրապնդման ուղղությամբ՝ հավելելով, որ «տեղաշարժման ազատության և կենսական նշանակություն ունեցող ապրանքների մատակարարման շարունակական սահմանափակումները լուրջ անհանգստություն են առաջացնում տեղի բնակչության համար»:

Անդրադառնալով ԵՄ-Հայաստան տնտեսական և առևտրային հարաբերություններին՝ Վարհեին նկատել է, որ ԵՄ-Հայաստան, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան առևտրային հոսքերը մի քանի անգամ աճել են այն բանից հետո, երբ ԵՄ-ն լրացուցիչ պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի նկատմամբ: «Չնայած մենք ողջունում ենք մեր և Հայաստանի միջև ավելի ինտենսիվ փոխանակումները վերջինիս աշխարհագրական դիրքի պատճառով, այն նաև գործընկեր երկրներից է, որի հետ մենք մտադիր ենք ավելի սերտ համագործակցել՝ նպատակ ունենալով կանխել պատժամիջոցների շրջանցումը», — նշել է հանձնակատարը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,