Հայաստանում իր աշխատանքն է սկսել ԵՄ քաղաքացիական առաքելությունը` ի նպաստ սահմանամերձ շրջաններում կայունության
21 Փետրվարի, 2023

Հայաստանում իր աշխատանքն է սկսել ԵՄ քաղաքացիական առաքելությունը` ի նպաստ սահմանամերձ շրջաններում կայունության


Եվրոպական միությունը՝ Ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության շրջանակում, փետրվարի 20-ին մեկնարկել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը («Հայաստանում Եվրոպական միության առաքելություն»):

Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը չեզոք և առանց որոշում կայացնելու իրավասության առաքելություն է, որն ունի 2 տարվա մանդատ և պաշտոնապես հիմնվել է Խորհրդի որոշմամբ 2023թ․ հունվարի 23-ին։

Առաքելությունը կտեղակայվի Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում և կնպաստի Հայաստանի սահմանամերձ գոտիներում կայունությանը, հակամարտությունից տուժած տարածքներում վստահության և մարդկային անվտանգության կառուցմանը, ինչպես նաև այնպիսի միջավայրի ապահովմանը, որը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման՝ ԵՄ աջակցությամբ գործադրվող ջանքերին։

ԵՄ առաքելության բացառապես քաղաքացիական անձնակազմը բաղկացած կլինի մոտավորապես 100 անձից, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդներ:

Առաքելության օպերատիվ շտաբը կլինի ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ Քաղաքացիական գործողությունների հրամանատարն է ԵԱԳԾ Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների հարցերով ղեկավար-տնօրեն Ստեֆանո Տոմատը, իսկ առաքելության ղեկավարն է Մարկուս Ռիտերը։

Հայաստանում Եվրոպական միության առաքելությանը նախորդել է ԵՄ դիտորդական կարողությունը։ Այն 2022թ․ հոկտեմբերի 20-ին Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելության դիտորդների կազմից Հայաստանում տեղակայել էր ԵՄ դիտորդական խումբ, որն ավարտեց իր գործողությունները 2022թ․ դեկտեմբերի 19-ին։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,