Եվրամիությունն աջակցում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված տարեցներին
13 Փետրվարի, 2024

Եվրամիությունն աջակցում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված տարեցներին


ԵՄ կողմից վերջերս տրամադրված դրամաշնորհի շրջանակում Վիննեթ Գորիսի զարգացման հիմնադրամն աջակցում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված տարեցներին։

Ծրագրի շահառուները Գորիսում հաստատված 100 տարեցներ են, ում տրամադրվում են հիգիենայի պարագաներ եւ սնունդ, ինչպես նաեւ բժշկական ծառայություններ եւ անհրաժեշտ պարագաներ, ապահովվում է նաեւ միջավայր տարեցների շփման եւ սոցիալիզացիայի համար` ձեռքի աշխատանքի, խոհարարության եւ ամեն շաբաթ կազմակերպվող սոցիալական այլ միջոցառումների միջոցով։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում են նաեւ տարեցների կենտրոնի վերանորոգման եւ կահավորման աշխատանքներ։

2023 թվականի սեպտեմբերից ի վեր ԵՄ-ն ավելի քան 12․5 միլիոն եվրո աջակցություն է տրամադրել առավել խոցելի խմբերին պատկանող փախստականների կարիքները հոգալու համար։ Առնվազն 2500 տարեց փախստականներ Հայաստանի ողջ տարածքում աջակցություն են ստացել ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակում։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,