EU4Youth-ը Հայաստանի երեք մարզերում մեկնարկում է սոցիալական նորարարական դրամաշնորհային մրցույթ։ Դիմեք մինչև փետրվարի 1-ը:
28 Հունվարի, 2021

EU4Youth-ը Հայաստանի երեք մարզերում մեկնարկում է սոցիալական նորարարական դրամաշնորհային մրցույթ։ Դիմեք մինչև փետրվարի 1-ը:


Դիմորդները պետք է մինչև փետրվարի 1-ը ներկայացնեն իրենց հայտերը, որպեսզի մասնակցեն Հայաստանի Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերի համար նախատեսված դրամաշնորհային մրցույթին, որը նախաձեռնել են «Կանաչ Արահետ» ՀԿ-ն և «ԵՄ–ն երիտասարդության համար. սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում սահմանամերձ բնակավայրերում կանաչ առաջընթացի համար (EU4Youth-SEED)» ծրագիրը:

Սոցիալական նորարարական մրցույթի նպատակն է ճանաչել և աջակցություն ցուցաբերել այն նախագծերին, որոնք զարգացնում ու ամրապնդում են սոցիալական նորարարական ու ձեռնարկատիրական գաղափարներն այս մարզերում: Նախագծերը պետք է կենտրոնանան շրջանաձեւ տնտեսության, կլիմայական խելամիտ լուծումների, ռեսուրսների կայուն կառավարման, զբոսաշրջության, սոցիալական ինտեգրման, առողջապահության, միգրացիայի և տարածաշրջանային ռազմավարությունների վրա, որոնք ուղղված են տնտեսության դիվերսիֆիկացմանն ու կենսամակարդակի բարելավմանը: Ֆինանսական օժանդակությունը նախատեսված է օգնելու, որպեսզի նրանք հաղթահարեն սոցիալական և բնապահպանական մարտահրավերներն ու իրենց գաղափարները փոխակերպեն հաջողված նախագծերի` կանաչ նորարարության և ներառական աճի հնարավորությունների միջոցով:

Մրցույթի հիմնական նպատակն է հզորացնել երիտասարդներին, հաշմանդամություն ունեցող անձանց, հեռավոր, սահմանամերձ գյուղերում բնակվող խոցելի խմբերին, աղջիկներին, էկո-միգրանտներին և էթնիկ փոքրամասնություններին: Մրցույթը բաց է Հայաստանի 18-29 տարեկան ռեզիդենտների, Հայաստանում գրանցված իրավաբանական անձանց, գրանցված կարգավիճակ ունեցող գյուղատնտեսական կոոպերատիվների, շահույթ չհետապնդող իրավաբանական անձանց (հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ, ասոցիացիաներ և այլն), անհատ ձեռներեցների և ուսումնական հաստատությունների համար:

Մրցույթի բոլոր փուլերի, վերջնաժամկետների և այլ կարևոր մանրամասների մասին տեղեկատվությունը կարող եք գտնել այստեղ:

ԵՄ կողմից ֆինանսավորվող «EU4Youth-SEED» ծրագրի հիմնական նպատակն է բարենպաստ էկոհամակարգ ստեղծել Վրաստանի (Գորի, Ախմետա, Նինոծմինդա) և Հայաստանի (Լոռի, Տավուշի, Շիրակ) սահմանամերձ տարածաշրջաններում սոցիալական ձեռներեցության և կանաչ նորարարության զարգացման համար: Ծրագրի նպատակն է ձեռնարկատիրական ներուժ հայտնաբերել առավել խոցելի բնակավայրերում և խթանել ձեռներեցության հնարավորությունները երիտասարդների շրջանում:

Իմանալ ավելին

Դրամաշնորհի պայմաններ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,