EU4Sevan ծրագիրը կնպաստի Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանությանը
19 Մարտի, 2021

EU4Sevan ծրագիրը կնպաստի Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանությանը


ԵՄ ֆինանսավորմամբ մեկնարկել է Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծրագիր։ Սևանա լիճը քաղցրահամ ջրի պաշարներով ամենամեծն է կովկասյան տարածաշրջանում և քաղցրահամ ջրի, ոռոգման ջրի, ջրային մշակաբույսերի, ինչպես նաև Հայաստանում հիդրոէներգիայի ամենակարևոր աղբյուրը։ «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 5,7 միլիոն եվրո։

EU4SEVAN ծրագիրը կնպաստի բնական լուծումների օգտագործմամբ կեղտաջրերի մաքրման բարելավմանը՝ պետական և մասնավոր շահառուների միջոցով։ Ծրագիրը կաջակցի նաև էկոհամակարգի համար բարենպաստ և ջուր խնայող հողօգտագործման ու մշակման կարողությունների բարելավմանը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ավազանին կից համայնքների, մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կողմերի շրջանում բարձրացնել Սևանա լճի պաշտպանության վերաբերյալ իրազեկումն ու տեղեկատվության հասանելիությունը։

Ծրագրի շրջանակներում կիրականացվեն նաև գործողություններ՝ COVID-19-ի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման նպատակով։ Մասնավորապես, այս տարվա գարնանը Գեղարքունիքի մի շարք գետերի ափամերձ գոտիներում կտնկվեն շուրջ 600,000 ուռենիների կտրոններ և պտղատու ծառեր, ինչպես նաև թափոններից կմաքրվեն գետերի հուները և գետափերը՝ կարճաժամկետ զբաղվածություն ապահովելով COVID-19-ի սոցիալ-տնտեսական հետևանքներից առավել տուժած 750 բնակչի համար։ EU4SEVAN ծրագիրը տեղացի ֆերմերներին կաջակցի նաև կաղամբի նոր տեսակների մշակման հարցում՝ նպաստելով վերջիններիս եկամուտի ավելացմանն ու ջրի սպառման ծավալների նվազեցմանը։

Ծրագիրը կիրականացվի 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի օգոստոս ընկած ժամանակահատվածում։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,