«EU4Gender Equality» ծրագիրը խրախուսում է կանանց և տղամարդկանց հավասարությունը ՀՀ Տավուշի մարզում
12 Մայիսի, 2022

«EU4Gender Equality» ծրագիրը խրախուսում է կանանց և տղամարդկանց հավասարությունը ՀՀ Տավուշի մարզում


«EU4GenderEquality» ծրագիրն աջակցում է ՀՀ Տավուշի մարզում վերջերս կազմակերպված «Հոգատարություն հանուն հավասարության» դասընթացին։

Դասընթացը, որի ժամանակ երիտասարդ կանայք և տղամարդիկ քննարկում էին ընտանիքում կանանց և տղամարդկանց դերերը, կազմակերպել էր Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» և անցկացվում էր Վորլդ Վիժն Հայաստան հիմնադրամի կողմից։ Դասընթացն ուղղված է այդ դերերի վերաբերյալ կարծրատիպերի հաղթահարմանը, երեխայի խնամքում և կենցաղային հոգսերում տղամարդկանց ներգրավվածության մեծացմանը։

«Մեր հանդիպումներն ուղղված են ընտանիքում աղջիկ երեխայի արժևորմանը, ինչը կհանգեցնի պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների նվազմանը։ Մեր վերջնական նպատակը գենդերային կարծրատիպերը կոտրելն է, կանանց և տղամարդկանց դերերի հավասար բաշխումն ընտանիքում։ Եվ կանայք, և տղամարդիկ պետք է հավասարապես ներգրավվեն ընտանիքի բարեկեցությունն ապահովելու գործում»,- ասել է Վորլդ Վիժն Հայաստանի սոցիալական աշխատող Նարինե Ստեփանյանը։

«Հոգատարություն հանուն հավասարության» դասընթացը կազմակերպվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ու «ՄԱԿ կանայք» կազմակերպության կողմից Արևելյան գործընկերության երկրներում իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» (EU4GenderEquality) ծրագրի շրջանակներում։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,