EU4Environment-ի աջակցությամբ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Մոլդովան ներկայացնող փորձագետները մշակել են ՔՈՎԻԴ-19-ի մոնիտորինգի հայեցակարգ՝ հիմնված քաղաքային կեղտաջրերի ուսումնասիրության վրա 
1 Նոյեմբերի, 2022

EU4Environment-ի աջակցությամբ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Մոլդովան ներկայացնող փորձագետները մշակել են ՔՈՎԻԴ-19-ի մոնիտորինգի հայեցակարգ՝ հիմնված քաղաքային կեղտաջրերի ուսումնասիրության վրա 


«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի՝ Ջրային ռեսուրսների և շրջակա միջավայրի վերաբերյալ տարածաշրջանային տվյալներ» (EU4Environment – Water and Environmental Data) ծրագրի աջակցությամբ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Մոլդովան մշակել են ՔՈՎԻԴ-19-ի մոնիտորինգի հայեցակարգ և իրականացրել քաղաքային կեղտաջրերի փորձնական ուսումնասիրություններ։

2022 թվականի սեպտեմբերին SarsCov-2 վիրուսն առաջին անգամ ուսումնասիրվել է Երևանի, Բաքվի, Թբիլիսիի և Քիշնևի կեղտաջրերի նմուշներում։ Ընտրանքի, ուսումնասիրության և գնահատման հայեցակարգը մշակվել է Եվրոպական միության աջակցությամբ: Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալության և Վիեննայի տեխնոլոգիական համալսարանի փորձագետները տրամադրել են ընթացակարգերի մշակման վերաբերյալ խորհրդատվություն և հնարավորություն են տվել յուրաքանչյուր երկրում իրականացնել կեղտաջրերում ՔՈՎԻԴ-19-ի առաջին ուսումնասիրությունը:

Առաջիկա ամիսների ընթացքում եվրոպացի փորձագետները կօգնեն Արևելյան գործընկերության երկրների ծրագրային գործընկերներին տվյալ պրակտիկան մշտական հիմունքներով իրականացնելու հարցում, ինչպես նաև կուսուցանեն մեկնաբանել տվյալները: Զուգահեռաբար կընդլայնվեն նմուշառման ծավալները՝ ՔՈՎԻԴ-19-ի մոնիտորինգի ընդգրկվածությունն ընդլայնելու նպատակով։ Դա կբարելավի համավարակի մոնիտորինգի հնարավորությունները՝ հանուն յուրաքանչյուր երկրում և նույնիսկ միջազգային մակարդակում առողջության ընդհանուր պաշտպանության։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի՝ Ջրային ռեսուրսների և շրջակա միջավայրի վերաբերյալ տարածաշրջանային տվյալներ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,