EU4Armenia. Եվրամիության հետ համագործակցության վերաբերյալ ամենաթարմ տեղեկատվությունը մեկ տեղում
25 Հունվարի, 2024

EU4Armenia. Եվրամիության հետ համագործակցության վերաբերյալ ամենաթարմ տեղեկատվությունը մեկ տեղում


Փնտրու՞մ եք Եվրոպական միության հետ համագործակցության վերաբերյալ թարմ տեղեկատվություն: Եթե դուք ապրում եք Հայաստանում կամ հետաքրքրված եք այս երկրով, կարող եք ստանալ ձեր երկրում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող նախագծերի եւ ծրագրերի վերաբերյալ մշտապես թարմացվող տեղեկատվություն՝ շնորհիվ եզակի ինտեգրված առցանց հարթակի՝ EUDIGITOOL-ի, որը մշակվել եւ սպասարկվում է «EU NEIGHBORS east» ծրագրի կողմից: Ընդհանուր առմամբ այն պարունակում է Արեւելյան գործընկերության վեց երկրներում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող գրեթե հազար նախագծերի ու ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն։

EUDIGITOOL-ը մեկ տեղում է հավաքում ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի եւ դրանց գործունեության մասին տեղեկատվությունը, որն այնուհետեւ իրական ժամանակում հայտնվում է երկրների, տվյալ դեպքում՝ Հայաստանի համար պատրաստված հատուկ կայքէջում (eu4armenia.eu), ինչպես նաեւ EU NEIGHBOURS east» ծրագրի հիմնական վեբկայքում (euneighbourseast.eu):

Ամբողջ տեղեկատվությունը հասանելի է ինչպես հայերենով, այնպես էլ անգլերենով:

Այցելելով վեբկայք՝ դուք կարող եք մանրամասն տեղեկություններ գտնել ձեր երկրում իրականացվող յուրաքանչյուր ծրագրի մասին, ծանոթանալ դրանց վերաբերյալ վերջին նորություններին, հաջողության պատմություններին ու հնարավորություններին, ինչպես նաեւ ԵՄ-ի եւ ձեր երկրի միջեւ հարաբերություններին ու համագործակցությանն առնչվող հիմնական իրադարձություններին:

Իմացիր ավելին

eu4armenia.eu

euneighbourseast.eu



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,