Երիտասարդ եվրոպական դեսպանները Երեւանի դպրոցներից մեկում ներկայացրել են Օզիին եւ աշակերտների հետ քննարկել վերականգնվող էներգիան
14 Դեկտեմբերի, 2023

Երիտասարդ եվրոպական դեսպանները Երեւանի դպրոցներից մեկում ներկայացրել են Օզիին եւ աշակերտների հետ քննարկել վերականգնվող էներգիան


Հայաստանցի երիտասարդ եվրոպական դեսպանները դեկտեմբերի 11-ին վերականգնվող էներգիայի մասին իրազեկվածության բարձրացման «Ozzy Energy» արշավի շրջանակում այցելել են Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան դպրոց:

5-րդ դասարանի 28 աշակերտներ հնարավորություն են ունեցել ծանոթանալու վերականգնվող էներգիայի տարբեր տեսակների եւ դրանց օգտագործման, ինչպես նաեւ կայուն ապրելակերպ վարելու կարեւորության պատճառների հետ։

Աշակերտները մասնակցել են նաեւ ձեռագործ հողմային տուրբին պատրաստելու ստեղծագործական առաջադրանքին եւ ծանոթացել կոմիքսների հերոս Օզիի հետ, որը ներկայացված է մաքուր էներգիայի թեմայով առցանց պատմությունների շարքում:

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «EU4Energy» եւ «EU Neighbors East» ծրագրերի #OzzyEnergy արշավը նպատակ ունի բարձրացնել երիտասարդության շրջանում վերականգնվող էներգիայի կարեւորության մասին իրազեկվածությունը եւ բաց է Արեւելյան գործընկերության երկրների դպրոցների համար:

Արշավի գլխավոր հերոսն էներգաարդյունավետության եվրոպական դեսպան Օզի գերմանամուկն է, որը երիտասարդներին պատմում է վերականգնվող էներգիայի մասին:

Իմացիր ավելին

«Ozzy Energy» արշավ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,