Դեկտեմբերի 19-ին Օշական գյուղում տեղի ունեցավ Հայաստանում առաջին եվրաակումբի պաշտոնական մեկնարկը։
Օշական գյուղի և հարակից համայնքների երիտասարդների համար նախատեսված այս նոր տարածքը կնպաստի երիտասարդների ներգրավվածությանը հմտությունների զարգացման և քաղաքացիական ակտիվության միջոցով:
«Եվրաակումբ Օշականը» կկառավարեն օշականցի մի խումբ երիտասարդ եվրոպական դեսպաններ, ինչպես նաև տեղական «Միավորող կամուրջ» երիտասարդական ՀԿ-ն։
«Եվրաակումբ Օշական»-ի բացումը տեղի ունեցավ հայկական ավանդական սուրբծննդյան տոնակատարության տեսքով, որի ընթացքում դեսպանները Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի հետ միասին զարդարեցին հայկական Կենաց ծառը և կտրեցին հայկական ավանդական սուրբծննդյան կարկանդակը՝ Տարեհացը։
««Եվրաակումբ Օշական»-ը կօգնի ձեռնարկել տեղի երիտասարդների հետաքրքրությունների, գիտելիքների և հմտությունների վրա հիմնված հետաքրքիր նախաձեռնություններ կամ ներգրավվել դրանցում։ Այն բազմաթիվ թեմաների քննարկման, տարածման և ուսումնասիրման հարթակ կդառնա. շրջակա միջավայր, թվայնացում, մեդիագրագիտություն, մշակույթ, արվեստ, ձեռներեցություն, առաջնորդություն և այլն: Երիտասարդները հնարավորություն կունենան կիսվել իրենց մշակույթով եվրոպացի հասակակիցների հետ և սովորել միմյանցից տարբեր փոխանակումների միջոցով»,- ասաց Անդրեա Վիկտորինը:
Օշականցի երիտասարդ եվրոպական դեսպան և եվրաակումբի հիմնադիրներից Ռազմիկ Մնացականյանը կարծում է, որ նոր տարածքը կօգնի ավելի շատ երիտասարդների ներգրավել եվրաակումբի գործունեությանը, մոտիվացնել և ոգեշնչել նրանց լինել ակտիվ քաղաքացիներ, նպաստ բերել հասարակությանը և օգտվել ԵՄ-ի ֆինանսավորմամբ երիտասարդական ծրագրերից։ Երիտասարդ եվրոպական դեսպանները եվրաակումբների գործունեությանը կնպաստեն EU NEIGHBOURS east տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի աջակցությամբ:
Մինչ օրս Հայաստանում գործող երիտասարդ եվրոպական դեսպաններն Օշականում իրականացրել են ավելի քան 20 քաղաքացիական գործողություն, որոնց մասնակցել են Արագածոտնի մարզի ավելի քան հինգ համայնքների մոտ 500 երիտասարդներ: Մասնավորապես, դեսպաններն անգլերենի ակումբներ են կազմակերպել Օշականի երիտասարդների համար, ֆիլմերի ցուցադրություններ, շրջակա միջավայրի և բնապահպանության մասին իրազեկման արշավներ՝ Աշտարակում, տեղեկատվական դասընթացներ և ամառային ճամբարներ՝ գյուղական համայնքներում՝ նպատակ ունենալով խթանել քաղաքացիական ակտիվությունը Արագածոտնի մարզի երիտասարդների շրջանում և նրանց տեղեկացնել ԵՄ կողմից ֆինանսավորվող հնարավորությունների մասին:





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,