Երիտասարդ եվրոպական դեսպանների շարքերը համալրել են ավելի քան 650 նոր անդամներ
8 Դեկտեմբերի, 2023

Երիտասարդ եվրոպական դեսպանների շարքերը համալրել են ավելի քան 650 նոր անդամներ


«EU NEIGHBOURS east» ծրագիրը ողջունել է երիտասարդ եվրոպական դեսպանների (ԵԵԴ) ցանցի 657 նոր անդամներին, որոնք ընտրվել են ԱլԳ երկրների, ԵՄ անդամ երկրների եւ Մեծ Բրիտանիայի երիտասարդ թեկնածուների ռեկորդային 2126 դիմումատուներից: Ցանցն այժմ ընդգրկում է ընդհանուր առմամբ 1162 ակտիվ դեսպան:

Հայտերի գնահատման ինտենսիվ գործընթացից հետո ընտրվել է 74 նոր դեսպան Հայաստանից, 114-ը՝ Ադրբեջանից, 14-ը՝ Բելառուսից, 98-ը՝ Վրաստանից, 108-ը՝ Մոլդովայից, 121-ը՝ Ուկրաինայից եւ 128-ը՝ ԵՄ-ից ու Մեծ Բրիտանիայից:

16-26 տարեկան նորեկներն այժմ կմասնակցեն ԵԵԴ ակադեմիային, որը նրանց առաջարկում է ուսուցում իրենց առջեւ դրված առաջադրանքներին նախապատրաստվելու համար։

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) նախաձեռնությունն ապաքաղաքական, կամավորական, կենսունակ հաղորդակցական ցանց է, որը կապում եւ բարեկամության կամուրջներ է կառուցում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ ԵՄ անդամ երկրների ու Միացյալ Թագավորության երիտասարդների միջեւ։ Ցանցի նպատակն է բարձրացնել իր արեւելյան գործընկեր երկրների հետ ԵՄ համագործակցության մասին իրազեկությունը, ցուցադրել այդ համագործակցության շոշափելի արդյունքները, նպաստել տարբեր թեմաների շուրջ քաղաքական երկխոսությանը, բարձրացնել քաղաքացիական ակտիվության մակարդակը եւ միասին աշխատել հանուն ավելի լավ ապագայի:

2023 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում երիտասարդ եվրոպական դեսպանները մասնակցել են 821 միջոցառումների ամբողջ տարածաշրջանում եւ ԵՄ-ում: Այդ միջոցառումներին ֆիզիկական մասնակցության թիվն այս տարի հասել է 52000 մարդու, մինչդեռ առցանց ընդգրկման ցուցանիշը հասել է ավելի քան 3,8 միլիոնի:

Նոր ԵԵԴ-ների հայտերի ընդունումը տեղի է ունենում տարին մեկ անգամ, սովորաբար՝ աշնանը: Հայտերի ընդունման գործընթացի, ինչպես նաեւ դիմումի ձեւի մասին տեղեկատվությունը կհրապարակվի այստեղ եւ կհանրայնացվի «EU NEIGHBOURS east» ծրագրի վեբկայքի «Հնարավորություններ» բաժնում: Բաժանորդագրվեք այստեղ՝ կապի մեջ մնալու համար:

Իմացեք ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,