Երեւանում մինչեւ մայիսի 23-ը կանցկացվի Եվրոպական ֆիլմերի փառատոնը. մուտքն ազատ է
19 Մայիսի, 2023

Երեւանում մինչեւ մայիսի 23-ը կանցկացվի Եվրոպական ֆիլմերի փառատոնը. մուտքն ազատ է


Մայիսի 16-ին տեղի է ունեցել հերթական Եվրոպական ֆիլմերի փառատոնի բացումը՝ «Ոսկե արմավենի» մրցանակի վերջին դափնեկիր «Տրտմության եռանկյունի» շվեդական ֆիլմի ցուցադրությամբ։ 

Եվրոպական ֆիլմերի փառատոնը կանցկացվի մայիսի 16-ից մայիսի 23-ը Երեւանի կինոյի տանը (Վարդանանց 18): Մուտքն անվճար է եւ ազատ հանրության համար։

Փառատոնի շրջանակում կցուցադրվեն Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների արտադրության տասներեք մրցանակակիր ֆիլմեր՝ անգլերեն եւ հայերեն ենթագրերով։

Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը փառատոնի առիթով իր բացման ելույթում նշեց. «Եվրոպական միության կարգախոսն է՝ «Միավորված բազմազանության մեջ», եւ այս երեկո մենք՝ եվրոպացիներս, ուրախ ենք Ձեր ուշադրությանը ներկայանալ մեր բազմազան եւ բազմակարծ մշակույթների օրինակներով։ Կինոյի հմայքը հանդիսատեսին գերելու, ինչպես նաեւ պատմություններ պատմելու մեջ է, որոնք արձագանք են գտնում բոլոր կենսագործունեությամբ մարդկանց շրջանում: Փառատոնին կցուցադրվեն ֆիլմեր, որոնք արժանացել են քննադատների գնահատականին եւ հաջողություն են ունեցել միջազգային կինոփառատոներում՝ հայ հանդիսատեսին հնարավորություն տալով մուտք դեպի մրցանակակիր եվրոպական կինո»:

Հայաստանում Եվրոպական ֆիլմերի փառատոնն անցկացվում է Եվրոպայի օրվա միջոցառումների շրջանակում։ Այս տարվա միջոցառումները կշարունակվեն մինչեւ մայիսի 26-ը եւ տեղի կունենան Երեւանում, Սյունիքում եւ ՀՀ այլ մարզերում։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,