Մարտի 18-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը (ՄԱԶԾ Հայաստան)՝ Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչների հետ միասին նշեցին Երեւանի №138 եւ №74 մանկապարտեզների պաշտոնական բացումը, որոնք վերանորոգվել են Արեւելյան Եվրոպայի էներգախնայողության եւ շրջակա միջավայրի գործընկերության (E5P) հիմնադրամի դրամաշնորհային աջակցության շնորհիվ։
Արդիականացման այս աշխատանքները հնարավոր են դարձել Երեւանի քաղաքապետարանի, Եվրոպական ներդրումային բանկի, E5P դոնորների հետ սերտ համագործակցության եւ Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) աջակցության շնորհիվ։
Էներգաարդյունավետության եւ սեյսմազինվածության բարձրացման միջոցառումներն այժմ ապահովում են երեխաների համար ավելի անվտանգ, հարմարավետ եւ ներառական ուսումնական միջավայր։
«Սա ընդամենը մի մասն է ավելի լայն ծրագրի՝ հանրային շենքերի արդիականացման, էներգասպառման կրճատման եւ Հայաստանի կայուն քաղաքային զարգացման արագացման ուղղությամբ։ 60 տոկոսի հասնող էներգաարդյունավետությունը շոշափելի օգուտներ է բերում համայնքներին եւ աջակցում է երկրի կլիմայական պարտավորությունների կատարմանը», — ասված է ՄԱԶԾ Հայաստանի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Միջազգային գործընկերների աջակցության շնորհիվ Երեւանն իրականացրել է սեյսմիկ գնահատում 49 մանկապարտեզում, էներգաաուդիտ՝ 46-ում, եւ մշակել է ամբողջական էներգաարդյունավետ վերակառուցման նախագծանախահաշվային փաթեթներ 34-ի համար։ Ծրագիրն ապահովել է շինարարական աշխատանքների տեխնիկական վերահսկողություն 14 մանկապարտեզում, ներառյալ №74 եւ №138-ը, եւ վերահսկել էներգաարդյունավետության միջոցառումները եւս 47 համայնքային շենքում։ Բացի այդ, կատարվել են էներգաաուդիտներ 4 հանրային շինություններում, ինչպես նաեւ ներդրվել է էներգետիկ կառավարման տեղեկատվական համակարգ Երեւանում։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,