Երեւանում կայացել է ԵՄ — Հայաստան «Գլոբալ դարպասներ» ներդրումային հարթակի չորրորդ նիստը
EU
31 Հոկտեմբերի, 2025

Երեւանում կայացել է ԵՄ — Հայաստան «Գլոբալ դարպասներ» ներդրումային հարթակի չորրորդ նիստը


Հոկտեմբերի 29-ին Երեւանում կայացել է ԵՄ — Հայաստան «Գլոբալ դարպասներ» ներդրումային հարթակի չորրորդ նիստը։

Նիստն անցկացվել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) Արեւելյան հարեւանության եւ Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալիի համանախագահությամբ:

Քննարկումները կենտրոնացած էին տարածաշրջանային միակցվածության առաջնահերթությունների վրա, մասնավորապես՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի առաջընթացի, որը հնարավորություն կտա իրականացնել էներգիայի փոխանակում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ, ինչպես նաեւ` Սիսիան — Քաջարան ճանապարհի, որը զգալիորեն կկրճատի երկու քաղաքների միջեւ ուղեւորության տեւողությունը:

Միջազգային ֆինանսական հաստատությունները ներկայացրին ապագա ծրագրերի փաթեթ՝ միակցվածության եւ բիզնեսի ոլորտներում ներդրումների ծավալները մեծացնելու նպատակով։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,