Հունիսի 13-ին Երեւանում կայացել է ԵՄ աջակցությամբ իրականացվող «Երեւան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրի ամփոփիչ միջոցառումը։ Այն կազմակերպվել էր «Տեղական իշխանություններն ընդլայնում են թափոնների կանխարգելումն ու կառավարումը» խորագրով ցուցահանդեսի եւ միջազգային համաժողովի շրջանակում։
Ծրագիրն իրականացվել է 2019-2024թթ․ ընթացքում ԵՄ-ի կողմից 4․8 միլիոն եվրո աջակցությամբ։ Այն միավորել էր Ալբանիայի, Հայաստանի եւ Լեհաստանի մայրաքաղաքների՝ Տիրանան, Երեւանը եւ Վարշավան՝ հաղթահարելու թափոնների կառավարման խնդիրը։ Քաղաքներն ունեցան լավագույնը փորձն ու գիտելիքները փոխանակելու, ինչպես նաեւ ծրագրի արդյունքներից օգտվելու բացառիկ հնարավորություն։
Երեք քաղաքներն էլ ապահովված էին բոլոր անհրաժեշտ սարքավորումներով՝ օգնելու կառավարել իրենց ընդհանուր եւ վտանգավոր թափոնների մարտահրավերը։ Հայաստանում ծրագիրը նաեւ աջակցել է Երեւանի քաղաքապետարանի թափոնների տեսակավորման եւ վերամշակման ծրագրի ընդլայնմանը:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,