Երեւանում իր դռներն է բացել ԵՄ աջակցությամբ վերանորոգված եւս մեկ մանկապարտեզ
5 Դեկտեմբերի, 2023

Երեւանում իր դռներն է բացել ԵՄ աջակցությամբ վերանորոգված եւս մեկ մանկապարտեզ


Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հայտարարել է, որ Երեւանում ԵՄ աջակցությամբ վերանորոգված եւս մեկ մանկապարտեզ (N109) բացել է իր դռները։

Շենքում էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքներն իրականացվել են Երեւանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակներում։

Ըստ պատվիրակության՝ ԵՄ աջակցությամբ արդեն իսկ հիմնանորոգվել է վեց մանկապարտեզ, եւս ինը մանկապարտեզում կիրականացվի կապիտալ վերանորոգում, իսկ 35 մանկապարտեզ կօգտվի էներգախնայողությունը եւ վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող միջոցառումներից։

Երեւանի էներգաարդյունավետության ծրագիրը ֆինանսավորվում է ԵՆԲ-ի եւ «Արեւելյան Եվրոպայի էներգախնայողության եւ շրջակա միջավայրի գործընկերություն» (E5P) բազմադոնոր հիմնադրամի 15 միլիոն եվրոյի ներդրումների հաշվին։

Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի մայրաքաղաքի շուրջ 60 մանկապարտեզների էներգաարդյունավետությունը, սեյսմակայունությունը եւ սանիտարական պայմանները:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,