Հոկտեմբերի 13-ին Երեւանում անցկացվեց «Էրազմուս» ուսանողական ցանցի (ԷՈՒՑ) Հարավարեւելյան Եվրոպայի տարածաշրջանային հարթակի բացման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառումը համախմբել էր տարածաշրջանի 16 երկրներից շուրջ 140 միջազգային ուսանողների եւ ԷՈՒՑ-ի կամավորների՝ փորձի փոխանակման, գաղափարների քննարկման եւ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման նպատակով։
Բացման հանդիսավոր արարողության ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Վացլավ Շտերբան։ Որպես «Էրազմուս+» կրեդիտային շարժունության նախկին ուսանող՝ պարոն Շտերբան ընդգծեց ծրագրի փոխակերպող ազդեցությունը՝ սահմաններից դուրս կապեր ստեղծելու եւ միջմշակութային փոխըմբռնումը խթանելու գործում։ Նա խրախուսեց երիտասարդներին շարունակել օգտվել շարժունության հնարավորություններից եւ դառնալ եվրոպական արժեքների ու համագործակցության ակտիվ դեսպաններ։
«Էրազմուս» ուսանողական ցանցը (ԷՈՒՑ) Եվրոպայի ամենամեծ ուսանողական ասոցիացիաներից մեկն է, որը ներկայացնում է ավելի քան 40 երկրներից շուրջ 1000 բարձրագույն ուսումնական հաստատություն: ԷՈՒՑ-ն անկախ, ոչ առեւտրային միջազգային ասոցիացիա է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի եւ Եվրոպայի խորհրդի Եվրոպական երիտասարդական հիմնադրամի կողմից:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,