«Erasmus+ revealed». առաջին ձեռքից պատմություններ եւ խորհուրդներ նոր փոդքաստում
14 Հունիսի, 2024

«Erasmus+ revealed». առաջին ձեռքից պատմություններ եւ խորհուրդներ նոր փոդքաստում


ԵՄ կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+» ծրագիրը թողարկել է նոր փոդքաստ, որի նպատակն է հիմնական ուղեցույց դառնալ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ ծրագրի առավելությունները:

«Erasmus+ revealed»-ը ութ դրվագներից բաղկացած շարք է, բոլորը՝ անգլերեն, որոնցից յուրաքանչյուրը նվիրված է ծրագրի հայտնի կողմերի ուսումնասիրությանը: Այն պարզ եւ հակիրճ պատասխաններ է տալիս «Էրազմուս+»-ի վերաբերյալ առավել հաճախ տրվող մի քանի հարցերի, ինչպես նաեւ այն ամենի մասին, թե ինչ է այն առաջարկում:

Անկախ նրանից, թե դուք սովորում, դասավանդում կամ կրթության որեւէ ասպեկտում ներգրավված կազմակերպության ներկայացուցիչ եք, «Erasmus+ revealed»-ը ձեզ կօգնի կողմնորոշվել «Էրազմուս+»-ի առաջարկների ծովում եւ այդպիսով փոխակերպել ձեր կրթական եւ մասնագիտական ուղին:

Առաջին դրվագը զրույց է Եվրոպական հանձնաժողովի կրթության, երիտասարդության, սպորտի եւ մշակույթի դեպարտամենտի (DG EAC) գլխավոր տնօրեն Պիա Արենկիլդե-Հանսենի հետ: Նա ներկայացնում է ծրագրի համառոտ պատմությունն ու նախապատմությունը՝ ուրվագծելով դրա հիմնական նպատակները եւ ներկայացնելով մասնակցության եւ շրջանակի հիմնական տարրերը: Ունկնդիրները պատկերացում կստանան գործողությունների յուրաքանչյուր տեսակի եւ դրանց նշանակության մասին:

Դուք կարող եք նաեւ այցելել «EU NEIGHBOURS East» ծրագրի «Shape Your Future» էջը՝ գտնելու «Էրազմուս+»-ի, երիտասարդների համար հնարավորությունների, ինչպես նաեւ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում ձեր հմտությունները զարգացնելու մասին փաստաթերթերի հղումները։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,