ԵՄ-ը լրացուցիչ 5.5 միլիոն եվրոյով ավելացնում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին մարդասիրական օգնությունը
Reuters
15 Փետրվարի, 2024

ԵՄ-ը լրացուցիչ 5.5 միլիոն եվրոյով ավելացնում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին մարդասիրական օգնությունը


2024թ. փետրվարի 13-ին Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին աջակցելու նպատակով հավելյալ 5․5 մլն եվրո մարդասիրական օգնություն հատկացնելու մասին։

Այս առիթով տարածած մամուլի հաղորդագրությունում Հանձնաժողովը հիշեցնում է, որ մարդկանցից շատերը, ովքեր Հայաստան են փախել նախորդ տարի տեղի ունեցած զանգվածային գաղթի ընթացքում, իրենց հետ վերցրել են որոշ իրեր, իսկ երբեմն ոչինչ՝ այսպիսով ապավինելով արտակարգ օգնության հասանելիությանը։   

Այս միջոցներով Եվրոպական միությունը նպատակ ունի աջակցելու կարիքի մեջ մարդկանց համար սննդի,  ապաստարանի, առողջապահական խնամքի եւ հոգեկան առողջության խնամքի ծառայությունների հասանելիությունը եւ պաշտպանությունը։  

Տրամադրվող ֆինանսավորման 1.5 մլն եվրոն նպատակաուղղված է բարձրացնելու աղետների հանդեպ պատրաստվածությունը՝ հնարավոր ճգնաժամերին խոցելի համայնքների դիմակայունության բարձրացման նպատակով։ Մարդասիրական ֆինանսավորման մյուս 4 մլն եվրոն հիմնականում ուղղվելու է Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին վաուչերներ եւ կանոնավոր դրամական փոխանցումներ հատկացնելուն, որը կօգնի նրանց հոգալ իրենց հիմնական կարիքները:

Ճգնաժամային կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Յանեզ Լենարչիչը նշել է. «Այս ձմեռն առաջինն է նախորդ տարվա աշնանը դեպի Հայաստան փախուստի դիմած Ղարաբաղի հազարավոր հայերի համար։ Այս դժվար ժամանակներում առավել կարիքավոր մարդկանց պաշտպանություն եւ օգնություն ցուցաբերելը մեր մարդասիրական պարտքն է»։

Այս ֆինանսավորումը հավելյալ աջակցություն է Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023 թվականին Ղարաբաղից հայերի զանգվածային գաղթին արձագանքելու նպատակով հայտարարված 12․2 մլն եվրո աջակցությանը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,