Հունիսի 12-ին Երեւանում մեկնարկեց Եվրոպական միության եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից համաֆինանսավորվող «Երիտասարդները գործելիս․ Հայաստանում երիտասարդների զորեղացում եւ առաջնորդության խթանում» ծրագիրը։
2 մլն եվրո բյուջե ունեցող ծրագիրն իրականացվելու է տեղական գործընկերների՝ Վորլդ Վիժն Հայաստանի, Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի եւ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ։
Գալիք 3 տարիների ընթացքում ծրագիրը կենտրոնանալու է երիտասարդների առաջնորդության հմտությունների զարգացման, երիտասարդական աշխատողների եւ երիտասարդական հասարակական կազմակերպությունների կարողությունների ամրապնդման եւ երիտասարդների մեդիա գրագիտության մակարդակի բարձրացման վրա։
«Հայաստանում երիտասարդներն ունեն ահռելի էներգիա, ստեղծարարություն եւ ձգտում, ինչը նրանց դարձնում է դրական սոցիալական փոփոխությունների եւ ավելի ներառական, հավասար եւ կայուն ապագա կերտելու առաջամարտիկներ»,- ծրագրի մեկնարկի առթիվ իր խոսքում նշել է Հայաստանում ԵՄ պատվիրականության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։
Իմացիր ավելին
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,