ԵՄ-ը եւ ՄԱԶԾ-ը ժամանակակից վիրտուալ իրականության սարքավորումներ են տրամադրել ՀՀ ոստիկանությանը
29 Նոյեմբերի, 2023

ԵՄ-ը եւ ՄԱԶԾ-ը ժամանակակից վիրտուալ իրականության սարքավորումներ են տրամադրել ՀՀ ոստիկանությանը


Նոյեմբերի 22-ից 23-ը Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «Հաշվետու հաստատություններ եւ մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագիրն  իրականացրել է վիրտուալ իրականության օգնությամբ դեպքի վայրի զննության կրթական մոդուլի շնորհանդես եւ վերապատրաստման դասընթաց ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի համար։

Միջոցառման ժամանակ Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին կարեւորել է նորագույն տեխնոլոգիաների առանցքային դերը ոստիկանության ծառայողների կրթության գործում, ինչպես նաեւ դրանց ներառումը ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ուսումնական ծրագրերում, ինչն իր հերթին նշանակալի քայլ է Հայաստանում իրավապահ համակարգի կրթական գործընթացի արդիականացման ուղղությամբ։

Կրթահամալիրին վիրտուալ իրականության սարքավորումները տրամադրվել են ՄԱԶԾ-ի կողմից ոստիկանության բարեփոխումների աջակցության համատեքստում ԵՄ ֆինանսավորմամբ եւ ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի եւ ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող «Հաշվետու հաստատություններ եւ մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,