ԵՄ-ը եւ Հայաստանը տոնում են Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման ութամյակը
28 Նոյեմբերի, 2025

ԵՄ-ը եւ Հայաստանը տոնում են Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման ութամյակը


ՀՀ կառավարությունը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը եւ Դանիայի դեսպանությունը ս.թ. նոյեմբերի 25-ին նշել են Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ստորագրման ութերորդ տարեդարձը։

2017 թվականի նոյեմբերին ստորագրված համաձայնագրի հիման վրա ԵՄ-ն եւ Հայաստանը ամրապնդում են քաղաքական երկխոսությունը, տնտեսական համագործակցությունը եւ բարեփոխումների նկատմամբ հանձնառությունը։

ՀԸԳՀ-ի միջոցով Եվրոպական միությունն աջակցել է Հայաստանին իրականացնել բարեփոխումներ արդարադատության, հանրային ​​կառավարման, մարդու իրավունքների եւ շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում՝ զուգահեռաբար առաջընթաց գրանցելով թվային փոխակերպման, միակցվածության եւ կայուն տնտեսական զարգացման ուղղություններով:

ՀԸԳՀ ստորագրման ութամյակի առթիվ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն ասել է. «Տարիների ընթացքում մեր համագործակցությունը զարգացել է՝ Հայաստանի բարեփոխումների օրակարգին, սոցիալ-տնտեսական կայունությանը, տնտեսության դիվերսիֆիկացմանը եւ տարածաշրջանային կապերի խորացմանը միտված ԵՄ-ի շարունակական աջակցությամբ»:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նշել է. «Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ ստեղծված գործընկերությունն այսօր արդեն անցնում է կատարում նոր մակարդակի՝ պահպանելով ՀԸԳՀ-ի արժեքային հենքը եւ ընդլայնելով դրա քաղաքական եւ տնտեսական ընդգրկումը»։

ՀԸԳՀ-ն ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտի 1-ին։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,