ԵՄ-ը եւ Հայաստանը նշում են Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում համագործակցության 6-ամյակը
19 Հունվարի, 2024

ԵՄ-ը եւ Հայաստանը նշում են Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում համագործակցության 6-ամյակը


Հունվարի 16-ին Երեւանում հրավիրվել է Եվրոպական միության (ԵՄ) եւ Հայաստանի միջեւ 2017 թվականին ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) 6-ամյակին նվիրված միջոցառում՝ ԵՄ պատվիրակության, ԵՄ կենտրոնակայանի եւ ՀՀ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ։ 

Շուրջ 70 մասնակից ունեցած հանդիպումն ընդգծել է ԵՄ-ՀՀ հարաբերությունների շրջանակում ՀԸԳՀ-ի կարեւոր նշանակությունը։ Մասնակիցները գնահատեցլ են ՀԸԳՀ-ի կիրարկման ներկա փուլը, ինչպես նաեւ մտքեր փոխանակել դրա արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ։

Նիստի ընթացքում ՀՀ կառավարության կողմից նախանշվել են կոնկրետ ոլորտներ, որոնց ուղղությամբ հաջողությամբ իրականացվել են ՀԸԳՀ-ին առնչվող բարեփոխումներ՝ ցուցադրելով համաձայնագրի շնորհիվ արձանագրված շոշափելի ձեռքբերումները:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումներին, որը թույլ կտա նպաստել երկրի արդիականացման գործընթացի արագացմանը:

Կողմերը վերահաստատել են ավելի արդյունավետ համագործակցությամբ ՀԸԳՀ կիրարկմանը նպաստելու իրենց հանձնառությունը՝ երկուստեք արտահայտելով ԵՄ-ՀՀ գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ իրենց նվիրվածությունը:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,