ԵՄ-ը ցավակցություն է հայտնել Հայաստանին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
18 Օգոստոսի, 2022

ԵՄ-ը ցավակցություն է հայտնել Հայաստանին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ


ԵՄ ներկայացուցիչները ցավակցություն են հայտնել «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, ևս 60-ը՝ վիրավորվել։

«Իմ խորին ցավակցությունն ու կարեկցանքն եմ հայտնում այն ընտանիքներին, որոնք Երևանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կորցրել են իրենց հարազատներին։ Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- ասել է Եվրոպական միության Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին։

«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Երևանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մտերիմներին։ Մաղթում եմ շուտափույթ ապաքինում բոլոր վիրավորներին, հատկապես նրանց, ովքեր դեռ գտնվում են հիվանդանոցներում»,- Facebook-ում գրել է Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Յան Պլեշինգերը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,