Եվրոպական միությունը 5 միլիոն եվրո է ներդնում՝ Հայաստանում միջուկային անվտանգության ամրապնդման համար։ Այս մասին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը հայտնել է ս․թ․ նոյեմբերի 3-ին։
Ֆինանսավորումը կուղղվի երկու հիմնական ուղղությամբ՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության ամրապնդմանը, ինչպես նաեւ` Հայաստանի Միջուկային անվտանգության կարգավորող կոմիտեի ու Միջուկային եւ ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնի մասնագիտական թիմերի աջակցմանը։
«Միասին մենք կարեւոր քայլեր ենք ձեռնարկում ավելի ապահով ապագայի համար», — ասվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջի գրառման մեջ։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,