ԵՄ օգնությամբ Հայաստանում երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերի հետաքննության կենտրոն է բացվել
18 Ապրիլի, 2023

ԵՄ օգնությամբ Հայաստանում երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերի հետաքննության կենտրոն է բացվել


Ապրիլի 14-ին Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Երեխաների պաշտպանության կենտրոնի շենքում տեղի է ունեցել Հայկական Բարնհաուս կենտրոնի բացման արարողությունը։ Կենտրոնն առանցքային դեր է ունենալու երեխաներին հարմար արդարադատության մոտեցումներին անցնելու գործում՝ ապահովելու քրեական գործի վերաբերյալ արդարադատության համակարգի արձագանքի արդյունավետությունը:

Բարնհամուսը (Երեխաների տուն) երեխաների համար հարմար արձագանքման մոդել է երեխաների սեռական բռնության դեպքերի քրեական եւ երեխաների բարեկեցության հետաքննության համակարգման համար: Այն մեկ հարկի տակ է հավաքում համապատասխան բոլոր մասնագետներին (դատավորին, դատախազին, ոստիկանությանը, սոցիալական աշխատողներին եւ բժշկական մասնագետներին, ինչպիսիք են հոգեբանները, դատաբժիշկները)՝ բռնության զոհ դարձած երեխայից հետաքննության եւ դատական գործընթացի համար անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու, ինչպես նաեւ երեխայի մոտ տրավմայի կրկնության կանխարգելման համար՝ ներառյալ բժշկական եւ թերապեւտիկ օգնության միջոցով:

Կենտրոնը ստեղծվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Հաշվետու հաստատություններ եւ մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն աջակցում է ՀՀ կառավարության ջանքերին՝ ուղղված օրենքի գերակայության, անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության եւ սահմանադրական բարեփոխումների ոլորտներում ծառայությունների ընդգրկուն, հաշվետու եւ արդյունավետ մատուցմանը։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ-ի, ՄԱԲՀ-ի, ԵԱՀԿ-ի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,