Դեկտեմբերի 9-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա նախօրեին և Ժողովրդավարության գագաթնաժողովի մեկնարկի օրը, Եվրոպական միությունը գործարկեց «Գլոբալ Եվրոպա» մարդու իրավունքների և ժողովրդավարության ծրագիրը:
1,5 միլիարդ եվրո արժողությամբ այս ծրագիրն ուղղված է 2021-2027թթ. ժամանակահատվածում ամբողջ աշխարհում ԵՄ աջակցության ամրապնդմանը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ժողովրդավարության և օրենքի գերակայության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մարդու իրավունքների պաշտպանների աշխատանքի խթանման և պաշտպանության գործում:
Ծրագիրը կնպաստի և կպաշտպանի մարդու իրավունքների համընդհանրության գաղափարը, կամրապնդի օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների ոտնահարումների և չարաշահումների վերաբերյալ հաշվետվողականությունը, ինչպես նաև կպաշտպանի հիմնարար ազատությունների, ներառյալ՝ խոսքի ազատության լիարժեք և արդյունավետ կիրարկումը՝ աջակցելով անկախ լրագրությանը և ԶԼՄ-ներին, միաժամանակ օգտագործելով թվային և նորագույն տեխնոլոգիաների հնարավորությունները և հակազդելով դրանց հետ կապված ռիսկերին:
««Գլոբալ Եվրոպա» մարդու իրավունքների և ժողովրդավարության ծրագիրը մեզ թույլ կտա ամրապնդել մեր աջակցությունն ու պաշտպանությունը մարդու համընդհանուր իրավունքներին և ժողովրդավարական սկզբունքներին՝ բոլորի համար, ցանկացած ժամանակ և ամենուր», — նշել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Գլոբալ Եվրոպա» մարդու իրավունքների և ժողովրդավարության ծրագիրը կարող է աջակցել ԵՄ-ից դուրս ցանկացած երկրում և գլոբալ մակարդակի գործունեությանը: Այն լրացնում է տեղական, ազգային և տարածաշրջանային մակարդակներում իրականացվող ԵՄ այլ ծրագրերին:
Ծրագիրն ունի ճկուն ընթացակարգ և աջակցում է քաղաքացիական հասարակության գործողություններին՝ անկախ գործընկեր երկրների կառավարությունների և այլ պետական մարմինների համաձայնությունից:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,