ԵՄ-ն կանցկացնի կապի, առողջապահության, կրթության եւ հետազոտության ոլորտներում կայուն ներդրումներին ուղղված «Global Gateway» ֆորումը
25 Հոկտեմբերի, 2023

ԵՄ-ն կանցկացնի կապի, առողջապահության, կրթության եւ հետազոտության ոլորտներում կայուն ներդրումներին ուղղված «Global Gateway» ֆորումը


Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հոկտեմբերի 25-ին եւ 26-ին Բրյուսելում կհյուրընկալի եւ կբացի «Global Gateway» ֆորումը, որին կմասնակցեն Եվրոպական միության եւ գործընկեր ավելի քան 40 երկրների կառավարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաեւ ֆինանսական հաստատությունների (ներառյալ ԵՆԲ-ի ու ՎԶԵԲ-ի), մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Ուժեղ ենք միասին՝ շնորհիվ կայուն ներդրումների» խորագրի ներքո անցկացվելիք «Global Gateway» ֆորումը կներկայացնի «Global Gateway» ռազմավարության իրականացման ուղղությամբ առաջընթացը, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում կապի, առողջապահության, կրթության եւ հետազոտական համակարգերի ուղղությամբ որակյալ եւ թափանցիկ ներդրումներին ուղղված ԵՄ առաջարկը։

Արեւելյան գործընկերության տարածաշրջանում «Global Gateway» ռազմավարությունն իրականացվում է Տնտեսական եւ ներդրումային պլանի միջոցով:

Հոկտեմբերի 25-ին նախագահ ֆոն դեր Լեյենի անունից ընթրիք կմատուցվի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների համար։ Նա նաեւ կմասնակցի ֆորումի բացման լիագումար նիստին, որից հետո երկու օր շարունակ կանցկացվեն առաջնորդների մասնակցությամբ քննարկումներ տարբեր թեմաներով՝ կանաչ էներգիայի անցում եւ կանաչ ջրածնի արտադրություն, կրթություն եւ հետազոտություններ, կարեւոր հումքային նյութեր եւ տրանսպորտային միջանցքներ։

Հոկտեմբերի 26-ին կկայանան առաջնորդների մասնակցությամբ քննարկումներ առողջապահական ապրանքների արտադրության եւ թվային ենթակառուցվածքների վերաբերյալ: Վերջում տեղի կունենա ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մասնակցությամբ փակման լիագումար նիստ։

Երկօրյա միջոցառման ընթացքում կարվեն մի քանի հայտարարություններ, որոնք կվերաբերեն Global Gateway-ի շրջանակներում մեկնարկած առաջին 89 դրոշակակիր նախագծերի իրականացմանը։

Բացման եւ փակման արարողությունները կցուցադրվեն ուղիղ հեռարձակմամբ:

Մանրամասները ներկայացված են «Global Gateway» ֆորումին նվիրված հատուկ վեբկայքում, ինչպես նաեւ «Global Gateway»-ի հիմնական վեբկայքում ու 2023 թվականի համար «Global Gateway»-ի դրոշակակիր նախագծերում:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Ուղիղ հեռարձակում



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,