ԵՄ-ն իր աջակցությունն է հայտնում ԿԽՄԿ-ին եւ կոչ է անում Ադրբեջանին ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
Reuters
14 Հուլիսի, 2023

ԵՄ-ն իր աջակցությունն է հայտնում ԿԽՄԿ-ին եւ կոչ է անում Ադրբեջանին ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

«Եվրոպական միությունը հաստատապես աջակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գործողությունները՝ որպես Հարավային Կովկասում գործող հիմնական մարդասիրական կազմակերպության»,- ասվում է ԵՄ խոսնակի հուլիսի 12-ի հայտարարության մեջ։

Հուլիսի 11-ին Ադրբեջանը ժամանակավորապես փակել է Լեռնային Ղարաբաղի տարածքը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ ԿԽՄԿ հայաստանյան մասնաճյուղին մեղադրելով մաքսանենգության մեջ։

Խոսնակի հայտարարության մեջ նշվում է, որ ԿԽՄԿ-ն էական մարդասիրական աջակցություն եւ պաշտպանություն է ապահովում Հարավային Կովկասում դրա կարիքն ունեցողներին՝ չեզոքության, անկախության եւ անաչառության մարդասիրական սկզբունքներին համահունչ։

«Լաչինի միջանցքի երկայնքով նրանց աշխատանքը բացառապես կենտրոնացած է եղել Ղարաբաղի հայ բնակչության համար անհրաժեշտ կարիքների եւ մարդասիրական օգնության ապահովման վրա: Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է ապահովել պայմաններ, որը թույլ կտա ԿԽՄԿ-ն շարունակել իր գործունեությունը եւ կանխել հնարավոր հումանիտար ճգնաժամը»,- ասվում է վերոնշյալ հայտարարության մեջ։

Այս համատեքստում ԵՄ-ը վերահաստատել է իր կոչը Ադրբեջանին՝ ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,