ԵՄ-ն Հայաստանում բարձրագույն կրթության համակարգի կառավարման բարելավմանն ուղղված նոր ծրագիր է մեկնարկում
2 Փետրվարի, 2024

ԵՄ-ն Հայաստանում բարձրագույն կրթության համակարգի կառավարման բարելավմանն ուղղված նոր ծրագիր է մեկնարկում


Հունվարի 30-ին Հայաստանում մեկնարկել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «KPI4HE» ծրագիրը, որի նպատակն է բարելավել բարձրագույն կրթության համակարգի կառավարումը, ռազմավարական պլանավորումը եւ համալսարանների կառավարումը եւ որը կնպաստի Հայաստանում որակյալ եւ ներառական, թվային եւ կանաչ բարձրագույն կրթության զարգացմանը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջի գրառման մեջ ասվում է, որ ԵՄ-ն «մեծ նշանակություն» է տալիս Հայաստանի կրթության ոլորտին՝ Սյունիքի մարզում իրականացվող պիլոտային ծրագրի շրջանակներում զգալի բյուջետային աջակցություն տրամադրելով միջնակարգ կրթությանը:

«Բարձրագույն կրթության առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) ազգային շրջանակի մշակումն ու ներդրումը եւ Ինստիտուցիոնալ հետազոտությունների եւ պլանավորման ծառայության (IRPS) գործարկումը՝ ինստիտուցիոնալ հավատարմագրման պետական չափորոշիչների վերանայման հետ մեկտեղ, ճանապարհ կհարթեն Հայաստանի բարձրագույն կրթության հետագա բարելավման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,