ԵՄ-ն հանդես է եկել սեռական եւ գենդերային բռնության բոլոր ձեւերը վերացնելու համար ջանքերն ակտիվացնելու կոչով
EU
28 Նոյեմբերի, 2025

ԵՄ-ն հանդես է եկել սեռական եւ գենդերային բռնության բոլոր ձեւերը վերացնելու համար ջանքերն ակտիվացնելու կոչով


Նոյեմբերի 25-ին նշվող Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվան ընդառաջ Եվրոպական հանձնաժողովը եւ ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարություն են տարածել, որի մեջ նշել են, որ ԵՄ-ն կոնկրետ քայլեր է ձեռնարկում այս ոլորտում՝ կանխարգելումից եւ պաշտպանությունից մինչեւ կիրարկում եւ հաշվետվողականություն։

«Գենդերային բռնությունն անընդունելի է։ Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա առթիվ Եվրոպական միությունը վերահաստատում է իր վճռականությունը՝ վերջ դնելու կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնության բոլոր ձեւերին եւ ապահովելու, որ յուրաքանչյուր մարդ կարողանա ապրել առանց վախի եւ վնասի», — նշվում է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նաեւ ընդգծվում է, որ ԵՄ ջանքերը Եվրոպայի սահմաններով չեն սահմանափակվում։ ԵՄ-ն աշխատում է ամբողջ աշխարհում՝ սեռական եւ գենդերային բռնությունը վերացնելու համար՝ համագործակցելով կառավարությունների, ՄԱԿ-ի գործակալությունների, քաղաքացիական հասարակության, կանանց իրավունքների կազմակերպությունների, խաղաղարարների եւ մարդու իրավունքների պաշտպանների հետ։

««Spotlight» նախաձեռնության եւ ԵՄ-ի ու ՄԱԿ-ի Գենդերային հավասարության եւ կանանց հզորացման կառույցի (ՄԱԿ–Կանայք) «ACT» ծրագրի նման գործողությունների միջոցով մենք մեր լուման ենք ներդնում իրական փոփոխությունների մեջ: Մենք կշարունակենք հետամուտ լինել «Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» օրակարգի լիարժեք իրականացմանը՝ կառուցելու աշխարհ, որտեղ կանայք կարող են անվտանգ ապրել, իսկ աղջիկները կարող են մեծանալ առանց վախի՝ յուրաքանչյուր համայնքում եւ յուրաքանչյուր թվային տարածքում։ Կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնության վերացումը բոլորի պատասխանատվությունն է», — նշել է Հանձնաժողովը։

Ինչպես նախորդ տարիներին, Եվրոպական հանձնաժողովի եւ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (ԱԵԳԾ) գլխավոր գրասենյակները կմիանան «ՄԱԿ-Կանայք» կառույցի՝ ընդդեմ գենդերային բռնության 16-օրյա ակտիվիզմի ծրագրին՝ համաշխարհային արշավ, որը նպատակ ունի բարձրացնել իրազեկությունը, աջակցել զոհերին եւ կոչ անել վերջ դնել կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնությանը։

Նոյեմբերի 24-ի երեկոյան Եվրոպական հանձնաժողովի «Բերլեմոն» շենքը ստացել էր ՄԱԿ-ի կողմից կանանց նկատմամբ բռնությունը վերացնելու հանձնառության համաշխարհային խորհրդանիշ հանդիսացող նարնջագույն լուսավորություն։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,