Առաջիկայում կայանալիք առաջին ԵՄ–Հայաստան գագաթնաժողովին ընդառաջ Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական քաղաքացիական պաշտպանության եւ մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինությունը (DG ECHO) եւ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը ստորագրել են վարչական պայմանավորվածություն՝ քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ։
Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի հաղորդագրության համաձայն փաստաթուղթը «նշանավորում է կարեւոր առաջընթաց աղետների դիմակայության բարձրացման ուղղությամբ» եւ «բացում է քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցության նոր փուլ՝ ամրապնդելով արտակարգ իրավիճակների ժամանակ արձագանքման կարողությունները, տեղեկատվության փոխանակումը եւ կարողությունների զարգացումը»։
Վարչական պայմանավորվածության հիմնական ուղղություններն են․
«Սույն վարչական պայմանավորվածությունն արտացոլում է Հայաստանի հետ մեր ամուր գործընկերությունը։ Այն հիմք է ստեղծում քաղաքացիական պաշտպանության ոլորտում առավել սերտ համագործակցության եւ համատեղ վերապատրաստման համար», — միջոցառման շրջանակում նշել է DG ECHO-ի գլխավոր տնօրեն պարոն Մաչեյ Պոպովսկին:
Նա հավելել է, որ ԵՄ-ի՝ առավել կայուն եւ դիմակայուն քաղաքացիական պաշտպանության համակարգ կառուցելու գործում Հայաստանին աջակցելու հանձնառությունը շարունակական է, ինչը նպաստում է ոչ միայն Հայաստանի, այլեւ ավելի լայն իմաստով տարածաշրջանային անվտանգությանը
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,