«ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնության աջակցությամբ Գյումրիում բացվել է զբոսաշրջիկների տեղեկատվական կենտրոն-սրճարան
13 Սեպտեմբերի, 2023

«ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնության աջակցությամբ Գյումրիում բացվել է զբոսաշրջիկների տեղեկատվական կենտրոն-սրճարան


Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքում՝ Գյումրիում, ԵՄ աջակցությամբ բացվել է «ROOF 25» տեղեկատվական կենտրոն-սրճարանը։

Կենտրոնը ստեղծվել է Գյումրիի մշակութային ու ճարտարապետական հարուստ ժառանգությունը զբոսաշրջիկներին ներկայացնելու նպատակով։

Գյումրիի Հաղթանակի պողոտա 25 հասցեում տեղակայված ROOF 25-ում զբոսաշրջիկները հնարավորություն կունենան VR ակնոցներով շրջել քաղաքի տեսարժան վայրերով, գնել գյումրեցի արհեստավորների ձեռագործ աշխատանքները եւ վայելել տեղական համեղ ուտեստներ։ Կենտրոնում ստեղծվել է «Կումայրի արգելոց-թանգարանի» խճանկարային քարտեզը, որը հավաքված է կարմիր եւ սեւ տուֆով։

Տարածքում նախատեսվում է անցկացնել մշակութային միջոցառումներ, ցուցահանդեսներ ու դասական համերգներ։

Նախագծի իրականացմանն աջակցել է «ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից, այն իրականացնում է Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերությունը (ԳՄՀԸ)։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,