Հունիսի 14-ին Երեւանում ներկայացվել է Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման ռազմավարությունը։
Այն մշակվել է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման 2024-2030 թվականների ռազմավարության մշակում» գործողության շրջանակներում, որն իրականացվում է «ՍԻՎԻՏՏԱ ԷՅԷՄ»-ի (Հայաստան) կողմից՝ ավելի լայն «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակներում։
EU4Sevan-ը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից եւ իրականացվում է GIZ-ի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են լճի վերականգնման հիմնական նպատակը, սկզբունքները, մեթոդաբանությունը, անհրաժեշտ միջոցառումները, ինչպես նաեւ մանրամասն գործողությունների ծրագիրը՝ ֆինանսական վերլուծություններով եւ ռիսկերի համապարփակ գնահատմամբ։ Միջոցառմանը ներկա էին շահագրգիռ կողմեր, ոլորտի կարգավորմամբ զբաղվող պետական կառույցների ներկայացուցիչներ, գիտական, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Շրջակա միջավայրի փոխնախարար Արա Մկրտչյանը ընդգծել է ռազմավարության կարեւորությունը՝ ասելով, որ նախարարության նպատակն է «ներդնել հարմարվողական կառավարման պրակտիկա՝ Սեւանա լճի երկարաժամկետ կայունությունն ապահովելու նպատակով»:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը նշել է, որ Սեւանա լճի հիմնախնդիրները հաղթահարելու համար կարեւոր են ինչպես պետական, այնպես էլ միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսական ներդրումները, եւ ընդգծել է ծրագրի շրջանակներում ապացույցների բազայի եւ գործընթացներին մասնակցային մոտեցման կարեւորությունը։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,