ԵՄ-ն աջակցում է Հայաստանի գյուղական համայնքներում գրադարանների հիմնմանը
15 Մայիսի, 2026

ԵՄ-ն աջակցում է Հայաստանի գյուղական համայնքներում գրադարանների հիմնմանը


Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունն աջակցել է «Kaleidoscope» գյուղական գրադարանների ստեղծմանը Կապս, Մարմաշեն, Մայիսյան եւ Աշոցք համայնքներում, նաեւ՝ երիտասարդական կենտրոնի հիմնմանը Պեմզաշեն համայնքում, որը ներառում է նաեւ գրադարան։ 

Այս նախաձեռնություններն իրականացվել են Տեղական ակտիվ խմբերի (LAG) կողմից՝ ԵՄ LEAD4Shirak ծրագրի շրջանակում։

«Գրադարանները պարզապես գրքերով լի դարակներ չեն. գրադարաններում երիտասարդները սովորում են, շփվում եւ բացահայտում նոր հնարավորություններ», — ասվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության մայիսի 14-ի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Եվրոպայի օրվա առթիվ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը 3 ՏԱԽ համայնքների գրադարաններին նվիրել է հույն գրող Կոստաս Տախցիսի վեպի հայերեն թարգմանության օրինակներ։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,