
ԵՄ-ն ջերմորեն ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ կայացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը համատեղ հայտարարության մեջ նշել են, որ Սպիտակ տանը նախագահ Թրամփի ներկայությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ Հայաստանի վարչապետ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի միջեւ ստորագրված քաղաքական հռչակագիրը «նշանակալի ձեռքբերում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար, որը երկու երկրների եւ ամբողջ տարածաշրջանի համար ճանապարհ է հարթում դեպի երկարատեւ, կայուն խաղաղություն, ինչպես նաեւ ամփոփում է ԵՄ-ի տարիների ջանքերը»։
X-ում իր անձնական գրառման մեջ ֆոն դեր Լեյենը Հայաստանի եւ Ադրբեջանի հռչակագիրn անվանել է «ողջունելի լուր՝ տեւական խաղաղության ճանապարհին»՝ հավելելով, որ «այժմ կարեւոր է համաձայնեցված քայլերի ժամանակին իրականացումը»։
Նախագահ Կոստան եւ նախագահ ֆոն դեր Լեյենը նշել են, որ իրենց անկեղծորեն ոգեշնչել են Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների կողմից վերջին մի քանի տարիների ընթացքում երկկողմ հարաբերությունների ուղղությամբ ձեռնարկված վճռական քայլերը, որոնք հիմնվում են Բրյուսելում նրանց միջեւ կայացած նախորդ քննարկումների շարքի եւ 2025 թվականի մայիսին Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած վերջին հանդիպումների վրա։
ԵՄ առաջնորդների խոսքով՝ Եվրոպական միությունը պատրաստ է ներդրումներ կատարել տարածաշրջանային կապուղիների եւ դրանց լիակատար բացման ուղղությամբ՝ նախեւառաջ օգուտ բերելու հակամարտության պատճառով տարաբաժանված բնակչությանը եւ տարածաշրջանը մոտեցնելու կայուն խաղաղության, կայունության եւ բարգավաճման։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,