ԵՄ միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները կհանդիպեն Բրյուսելում
11 Մայիսի, 2023

ԵՄ միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները կհանդիպեն Բրյուսելում


Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են ԵՄ դիվանագիտական միջնորդությամբ կրկին հանդիպել 2023թ. մայիսի 14-ին Բրյուսելում եռակողմ ձեւաչափով։ Հանդիպմանը Եվրոպական միությունը ներկայացված կլինի ի դեմս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ով շարունակում է առաջ մղել ԵՄ ջանքերը՝ նպաստելու Հարավային Կովկասում կայունությանը եւ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը:

Այս քննարկմանը կհաջորդի մեկ այլ հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ` 2023թ. հունիսի 1-ին Քիշնեւում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում:

Ղեկավարները նաեւ պայմանավորվել են շարունակել եռակողմ հանդիպումները Բրյուսելում այնքան հաճախ, որքան անհրաժեշտ է տեղի ունեցող զարգացումներին անդրադառնալու համար։

Նախագահ Միշելը նաեւ մտադրություն է հայտնել Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ղեկավարներին հրավիրել հանդիպման երկրորդ անգամ 2023թ. հոկտեմբերին Գրանադայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովի շրջանակներում:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,