Եվրոպական խորհրդարանն ընդունել է ԵՄ կապույտ քարտի բարեփոխումը` դյուրացնելու համար բարձր որակավորում ունեցող ներգաղթյալների աշխատանքի տեղավորումը և նպաստելու առանցքային ոլորտներում աշխատուժի պակասի մեղմմանը:
2009 թ. վերջից գործող Կապույտ քարտի մասին հրահանգը սահմանում է մուտքի և բնակության պայմանները, որոնց պետք է համապատասխանեն երրորդ երկրների քաղաքացիները (և նրանց ընտանիքի անդամները)` անդամ պետություններում բարձր որակավորում ունեցող աշխատանքի ընդունվելու համար:
Այժմ նոր կանոններն ուժի մեջ մտնելուց առաջ պետք է հաստատվեն Խորհրդի կողմից: Դրանից հետո անդամ երկրները կունենան երկու տարի ժամկետ` իրենց ազգային օրենսդրությունը հրահանգին համապատասխանեցնելու համար:
Կանոնների վերանայման արդյունքում դիմորդները պետք է ներկայացնեն առնվազն վեց ամսվա աշխատանքային պայմանագիր կամ պարտադիր աշխատանքի առաջարկ, ինչպես նաև բարձր որակավորման կամ մասնագիտական հմտությունների առկայությունը հավաստող փաստաթուղթ: Ներկայումս պահանջվում է 12-ամսյա պայմանագիր կամ աշխատանքի առաջարկ:
Դիմորդների աշխատավարձի շեմը կրճատվել է մինչև աշխատանքի վայր հանդիսացող անդամ պետությունում միջին համախառն տարեկան աշխատավարձի առնվազն 100 տոկոսը և ոչ ավելի, քան 160 տոկոսը (ներկա կարգավորմամբ նվազագույն շեմը 150 տոկոս է, իսկ վերին սահմանի գոյություն չունի:
Միջազգային պաշտպանության շահառուները, ինչպես փախստականները, նույնպես կկարողանան դիմել ԵՄ կապույտ քարտի համար, բացի այն անդամ երկրներից, որտեղ նրանք ստացել են ապաստան կամ պաշտպանության այլ կարգավիճակ:
ԵՄ կապույտ քարտի սեփականատերերն այն իրենց առաջինը տրամադրած անդամ երկրից մեկ այլ անդամ երկիր կկարողանան տեղափոխվել 12-ամսյա ժամկետից հետո: Նրանք նաև կկարողանան ավելի արագ վերամիավորվել իրենց ընտանիքի անդամների հետ` վերամիավորման ավելի արագ ընթացակարգերի և ընտանիքի անդամների համար աշխատանքային շուկայի հասանելիության շնորհիվ:
Ըստ Եվրոստատի՝ նախկինում այս ծրագիրը բավականաչափ անհրաժեշտ աշխատողների չի ներգրավել. 2019 թվականին ԵՄ-ում թողարկվել է ընդամենը 36,806 կապույտ քարտ: Դրանցիցմեծ մասը թողարկվել է Գերմանիայի կողմից:
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,