«ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագիրը Շիրակի մարզում բացել է տոհմային ոչխարաբուծության նոր կենտրոն
24 Մարտի, 2022

«ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագիրը Շիրակի մարզում բացել է տոհմային ոչխարաբուծության նոր կենտրոն


Մարտի 22-ին Շիրակի մարզի Ազատան համայնքում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) և գործընկերները պաշտոնապես բացեցին տոհմային ոչխարաբուծության «Մաքի» գենետիկական նոր կենտրոնը:

Այս նախաձեռնությունն իրականացվում է «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (ԵՄ-ԿԳՆՀ) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։ Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանի Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերում ընդհանուր ու հավասարակշռված ներառական աճին՝ կանաչ գյուղատնտեսության խթանման ու տեղական մակարդակում ավելացված արժեքի մեծացման միջոցով։

Հայաստանի տարբեր մարզերի ոչխարաբուծությամբ զբաղվող առնվազն 40 ֆերմերների, ինչպես նաև հարևան երկրների այլ ֆերմերների համար կենտրոնում հասանելի կլինեն նոր ծառայություններ, այդ թվում՝ անասնաբուժական ծառայություններ, արհեստական սերմնավորում և հղիության ախտորոշում։

«Այս կենտրոնը հատկապես կարևոր է Հայաստանում ոչխարաբուծության զարգացման համար, քանի որ ոչխարների արհեստական սերմնավորման առումով այն առաջինն է Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում: Կենտրոնի նպատակն է Հայաստանում զտարյուն ոչխարների բուծման աշխատաեղանակների մշակումը՝ ուղղված ոչխարի տեղական տեսակների գենոֆոնդի բարելավմանը»,– ասել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,