ԵՄ հումանիտար արձագանքման բյուջեն այս տարի կկազմի 1.8 միլիարդ եվրո
13 Փետրվարի, 2024

ԵՄ հումանիտար արձագանքման բյուջեն այս տարի կկազմի 1.8 միլիարդ եվրո


Եվրոպական միությունն իր 1,8 միլիարդ եվրո տարեկան հումանիտար բյուջեից մոտ 115 միլիոն եվրո կուղղի Հարավարեւելյան Եվրոպայի եւ Եվրոպական հարեւանության երկրներին` հիմնականում արձագանքելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի հետեւանքներին, ինչպես նաեւ Արեւմտյան Բալկաններում ու Կովկասում ընթացիկ կարիքների համար նախագծերի ֆինանսավորմանն ու Թուրքիայում սիրիական ճգնաժամի հետեւանքներին։

Հաշվի առնելով, որ 2024 թվականին մոտ 300 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի, ԵՄ-ն այսօր հրապարակեց իր նախնական տարեկան հումանիտար բյուջեն, որն այս տարի կազմում է ավելի քան 1,8 միլիարդ եվրո:

Գրեթե 470 միլիոն եվրո կհատկացվի Մերձավոր Արեւելքին եւ Հյուսիսային Աֆրիկային՝ Գազայում ծայրահեղ հումանիտար կարիքների, ինչպես նաեւ Սիրիայում, Լիբանանում, Եմենում եւ նրա հարեւան երկրներում շարունակվող տարածաշրջանային ճգնաժամի ֆոնին:

Մոտ 315 միլիոն եվրո նախատեսված է հանկարծահաս արտակարգ իրավիճակներին եւ չնախատեսված հումանիտար ճգնաժամերին արձագանքելու համար, որոնք կարող են առաջանալ ամբողջ տարվա ընթացքում:

Ճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչն ասել է. «2024 թվական մուտք գործելով՝ մենք տեսնում ենք, որ մարդասիրական կարիքների եւ առկա ռեսուրսների միջեւ բացը շարունակում է խորանալ։ Միեւնույն ժամանակ, ֆինանսավորման կարիքները շատ մեծ են, քանի որ հակամարտություններն ավելանում են, իսկ կլիմայական ճգնաժամը՝ սրվում… Այս անհանգստացնող միտման պայմաններում Եվրոպական հանձնաժողովը կշարունակի ֆինանսավորել մարդասիրական գործողությունները՝ աջակցելու ամբողջ աշխարհում առավել խոցելի խավերին, անկախ նրանից, թե ովքեր են նրանք եւ որտեղ են գտնվում»:

Եվրոպական հանձնաժողովը 1992 թվականից մարդասիրական օգնություն է տրամադրում ավելի քան 110 երկրներում՝ ամեն տարի ձեռք մեկնելով միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,