12 Մայիսի, 2023

ԵՄ ֆինանսավորմամբ եւ ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող ծրագիրը նպաստում է ականների եւ պայթուցիկ զինամթերքի վտանգի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը


Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում ականազերծման ազգային կարողությունների հզորացում» ծրագիրը կազմակերպել է ականների եւ պայթուցիկ զինամթերքի վտանգի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների շարք։

Այն մեկնարկել է 2023-2027թթ․ Հակաականային գործունեության ազգային ռազմավարության եւ գործողությունների ծրագրի ինտերակտիվ քննարկմամբ։ 

Քննարկմանը հաջորդել է Հայաստանի նկարիչների միությունում կայացած «Արվեստն ընդդեմ ականների» խորագրով ցուցահանդեսը, որի ընթացքում ցուցադրվել են Հայաստանի՝ ականներից տուժած համայնքներում բնակվող երեխաների աշխատանքները։ Ցուցահանդեսը եւս մեկ անգամ ընդգծել է տուժած մարզերի եւ համայնքների շրջանում ականների վերաբերյալ իրազեկվածության եւ հումանիտար ականազերծման կարեւորությունը՝ միաժամանակ այցելուներին տեղեկացնելով այն մարտահրավերները, որոնց առնչվում են ականներից տուժած համայնքներում բնակվող երեխաները։

Միջոցառումներն ավարտվել են Հայաստանի հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնի (ՀԱՓԿ) աշխատակիցների համար «Առաջին օգնություն, արտակարգ իրավիճակներում բժշկական օգնություն» թեմայով ինտերակտիվ դասընթացով սիմուլյացիոն վարժության ուղեկցությամբ, որը կազմակերպվել էր Հայկական կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ։ Դասընթացի արդյունքում ՀԱՓԿ աշխատակիցները, որոնք իրենց առօրյա գործունեության ընթացքում առնչվում են ականների եւ պայթուցիկ զինամթերքի հետ, ստացել են անհրաժեշտ պրակտիկ, թարմ գիտելիքներ եւ հմտություններ։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,