ԵՄ ֆինանսական աջակցությամբ Հայաստանում ստեղծված «Maestro» հավելվածը դասական երաժշտական կրթությունը դարձնում է առավել հասանելի
30 Մայիսի, 2023

ԵՄ ֆինանսական աջակցությամբ Հայաստանում ստեղծված «Maestro» հավելվածը դասական երաժշտական կրթությունը դարձնում է առավել հասանելի


Հայաստանում գործարկվել է «Maestro» նոր հավելվածը, որի հիմքում դրված է դասական երաժշտական կրթությունն ավելի գրավիչ եւ հաճելի դարձնելու գաղափարը։ Այն մշակել են մասնագիտությամբ երաժիշտներ Լյուսի Բիչախչյանն ու Արուս Նազարյանը՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Artbox» ծրագրի շրջանակներում։

«Երաժշտական կրթության ավանդական մեթոդները երբեմն կարող են չոր եւ ոչ գրավիչ թվալ։ Այս մեթոդները հուսահատեցնում են երիտասարդներին, եւ նրանք ժամանակի ընթացքում կորցնում են հետաքրքրությունը երաժշտության նկատմամբ։ Այդ պատճառով, հավելվածը մշակելիս, ձգտել ենք ստեղծել խաղ, որի միջոցով մարդիկ հեշտորեն կհաղորդացվեն դասական երաժշտության պատմության եւ հիմունքների հետ»,- ասում են հավելվածի հեղինակները։

«Artbox» ծրագիրը երաժիշտներին օգնել է ամբողջովին պատկերացնել իրենց գաղափարը եւ այն վերածել բիզնեսի, հասկանալ դրա թերություններն ու գտնել հնարավոր լավագույն լուծումները։ 

«Maestro» հավելվածն առաջարկում է մի շարք հնարավորություններ երաժշտական մտահորիզոնն ընդլայնելու համար, այդ թվում՝ զրույցներ հայտնի երաժիշտների հետ, ինտերակտիվ խաղեր, երաժշտության տեսության դասեր, լսողության մարզման վարժություններ։ Հավելվածը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են երաժշտություն եւ ցանկանում են ավելին իմանալ դրա մասին՝ սկսնակներից մինչեւ փորձառու երաժիշտներ: Այն հասանելի կլինի շուտով նաեւ տեսողության եւ լսողության խանգարումներ ունեցող մարդկանց համար՝ տեքստից խոսքի եւ փակ ենթագրերի տարբերակներով:

«Artbox» ծրագիրը ստեղծվել է Creative Armenia-ի կողմից եւ իրականացվում է Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ ու ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցությամբ՝ «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի շրջանակում:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,