Հուլիսի 4-ին Վանաձոր քաղաքում կայացել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմի մարզային ստորաբաժանման պաշտոնական բացումը։
Այս գրասենյակի հիմնումը հնարավոր է դարձել ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Հաշվետու հաստատություններ եւ մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը համատեղ իրականացվում է ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի եւ ԵԱՀԿ-ի կողմից:
Ծրագրի աջակցության շրջանակում մարզային ստորաբաժանումը ստացել է անխափան եւ արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ ողջ կահույքն ու ՏՏ սարքավորումները: Բացի այդ, գրասենյակն ենթարկվել է վերափոխման՝ բավարարելով ՄԻՊ-ի հատուկ պահանջները եւ հարմարավետ միջավայր ստեղծելով օգնություն փնտրող քաղաքացիների հարմար:
Գրասենյակի բացման առթիվ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինն ասել է. «Կարեւոր է ընդունել, որ իրավապաշտպաններն իշխանությունների կարեւոր գործընկերներն են այն հսկայական խնդիրների լուծման գործում, որոնց մենք բախվում ենք ինչպես ազգային, այնպես էլ գլոբալ մակարդակներում: Այնուամենայնիվ, իրավապաշտպանները կարող են ունենալ այսպիսի վճռական նշանակություն միայն այն դեպքում, եթե նրանց տրվի անհրաժեշտ պաշտպանությունն ու այն իրականացնելու հնարավորությունները»։
Իմացիր ավելին





Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,